Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող հերթական ընտրակաշառքի գործը. կան ձերբակալվածներ

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի ասուլիսից կարճ ժամանակ անց Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց նրա կուսակցությանը վերագրվող հերթական ընտրակաշառքի գործի մասին:

Իրավապահները հայտնեցին, որ ձերբակալել են Սամվել Կարապետյանի թիմի հետ առնչություն ունեցող անձանց: Ըստ վարույթի՝ Օրենբուրգում ապրող հայ գործարարը կազմակերպել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներին տարատեսակ խոստումներ տրվեն՝ օրինակ, զիջեն պարտքերը, աշխատանքի ընդունեն և ընտրակաշառքի այլ տարբերակներ:

Հակակոռուպցիոնը չի բացահայտում, թե քանի հոգու է ձերբակալել և ովքեր են նրանք: Նշվում է նաև, որ ձերբակալվածները փորձել են խոչընդոտել Սիսիանի բնակիչների ընտրական իրավունի ազատ իրականացմանը՝ բռնություն գործադրելու սպառնալիքով: Հակակոռուպցիոնի հաղորդագրությունը հրապարակվեց հերթական գաղտնալսմամբ, որում ինչ որ անձինք ինչ-ինչ գումարներից են խոսում, զրույցներ կան նաև զենք վերցնելու մասին: Թե ովքեր են նրանք և ինչ պայմաններում է իրականացվել գաղտնալսումը, իրավապահները չեն մանրամասնում:

Չնայած օր օրի ավելացող քրեական գործերին՝ Սամվել Կարապետյանն այսօր հերքել է գումար բաժանելու մասին իրավապահների պնդումները:


XS
SM
MD
LG