Մատչելիության հղումներ

Իրանը կվերսկսի ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կարգավորման փորձերը, «երբ դա կհամարի գործնականորեն օգտակար»

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի, արխիվ
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի, արխիվ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ կլինի վերսկսել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կարգավորման փորձերն այն ժամանակ, երբ դա կհամարի գործնականորեն օգտակար։

«Դիվանագիտությունն ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու գործիք է, և երբ հասկանանք, որ ստեղծված են անհրաժեշտ և տրամաբանական նախադրյալներ այդ գործիքը կիրառելու համար՝ ազգային շահերը կյանքի կոչելու նպատակով, մենք կգործենք», - Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Բաղային և հավելել՝ Իրանի բանակը լիովին պատրաստ է արձագանքել, եթե զինված հակամարտությունը վերսկսվի։

Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության խոսնակը նաև կրկին մեղադրել է ԱՄՆ-ին՝ պնդելով, որ ամերիկյան բանակցողները Թեհրանի հետ շփումների ընթացքում մշտապես փոխում են իրենց դիրքորոշումը։ Իրանը, մինչդեռ, երբեք չի խախտում իր պարտավորությունները, շեշտել է Բաղային:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, թե բանակցային հստակ դիրքորոշում ձևակերպել չի կարողանում ոչ թե Վաշինգտոնը, այլ Թեհրանը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ անորոշ ժամանակով կերկարաձգի Իրանի հետ հրադադարը՝ հետագա խաղաղ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։

XS
SM
MD
LG