Մատչելիության հղումներ

Իրանը պնդում է՝ շրջափակումը քիչ ազդեցություն ունի սննդամթերքի մատակարարման վրա

Իրանի գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը քիչ ազդեցություն է ունեցել երկրի՝ հիմնական ապրանքներ և սնունդ մատակարարելու հնարավորության վրա՝ նշելով ներքին արտադրության բարձր մակարդակը և ներմուծման այլընտրանքային ուղիները։

«Չնայած ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակմանը, մենք խնդիր չունենք հիմնական ապրանքների և սննդի մատակարարման հարցում, քանի որ երկրի մեծության շնորհիվ հնարավոր է ներմուծումներ կատարել տարբեր սահմաններից», - երեքշաբթի օրը հայտարարել է գյուղատնտեսության նախարար Ղոլամրեզա Նուրին։

«Գյուղատնտեսական արտադրանքի և հիմնական ապրանքների մոտ 85 տոկոսն արտադրվում է երկրի ներսում, ուստի երկրի պարենային անվտանգությունն ապահովված է», - ըստ պաշտոնական IRNA լրատվական գործակալության՝ հայտնել է նախարարը:

ԱՄՆ նախագահն էլ այսօր հայտարարել է, որ Իրանը ֆինանսապես փլուզվում է կենսականորեն կարևոր Հորմուզի նեղուցի փակման պատճառով։

«Նրանք ցանկանում են, որ Հորմուզի նեղուցն անմիջապես բացվի: Նրանք օրական կորցնում են 500 միլիոն դոլար», - Truth Social-ում գրել է Թրամփը՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը «փողի լուրջ պակաս ունի»։

XS
SM
MD
LG