Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ:

Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանցմամբ՝ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մտահոգություն է հայտնել վերջին մեկ տարվա ընթացքում եկեղեցի-իշխանություն «անօգուտ առճակատումների» առնչությամբ:

«Պատրիարքը մաղթեց, որ մօտ ապագային վերջ կը գտնէ անօգուտ ձգտեալ կացութիւնը եւ կը վերահաստատուի հաշտութիւնն եւ համերաշխութիւնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան միջեւ», - ասված է Պոլսո Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրությունում:

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքն ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը:

Ալեն Սիմոնյանը Ստամբուլ էր մեկնել՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին:


XS
SM
MD
LG