Մատչելիության հղումներ

Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումների ընթացքում:

«Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ», - ասել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով TRIPP նախագծին ՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը և ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները:

«Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել», - հավելել է նա

Ալեն Սիմոնյանն ասել է նաև, որ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ՝ ընդգծելով, որ վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Նա հավելել է, որ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը ևս պետք է պարզվեն:


XS
SM
MD
LG