Մատչելիության հղումներ

Մի շարք երկրներ ողջունել են Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը

Տեղահանված մարդիկ վերադառնում են Լիբանան, ապրիլի 17,2026թ.
Տեղահանված մարդիկ վերադառնում են Լիբանան, ապրիլի 17,2026թ.

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը կմնան Լիբանանի հարավում իր ստեղծած «անվտանգության գոտում» և բնակիչներին զգուշացրել է չվերադառնալ այդ տարածք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ: Նա այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցներից հետո։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մի շարք երկրներ ողջունել են հրադադարը, ըստ որի՝ Իսրայելն իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ինքնապաշտպանվելու համար։ Լիբանանն էլ պետք է կանխի «Հեզբոլա»-ի և մյուս «զինված խմբավորումների» հարձակումներն Իսրայելի վրա։ ԱՄՆ-ն իր հերթին պետք է շարունակի միջնորդությունը՝ «մնացած բոլոր հարցերը լուծելու» համար։

Հրադադարի հաստատումից ժամեր անց, սակայն, Լիբանանի բանակն Իսրայելին մեղադրել է այն մի քանի անգամ խախտելու համար:

XS
SM
MD
LG