Մատչելիության հղումներ

Իրանն ու Օմանը քննարկել են Հորմուզով սահուն տեղաշարժի հնարավոր տարբերակները

Հորմուզի նեղուցը, արխիվ
Հորմուզի նեղուցը, արխիվ

Իրանը և Օմանը արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով Հորմուզի նեղուցով բեռների սահուն տեղաշարժի վերաբերյալ քննարկումներ են անցկացրել, տեղեկացնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպումն անցկացվել է ապրիլի 4-ին «Արտաքին գործերի փոխնախարարների մակարդակում», նշվում է X-ում գերատեսչության տարածած գրառման մեջ։ Երկու կողմից նաև համապատասխան մասնագետներ են մասնակցել հանդիպմանը։

«Քննարկվել են տարածաշրջանային ներկա հանգամանքների ժամանակահատվածում Հորմուզի նեղուցով սահուն տեղաշարժի հնարավոր տարբերակները, - փոխանցում են Օմանի ԱԳՆ-ից - Հանդիպման ընթացքում երկու կողմի մասնագետները ներկայացրել են մի շարք տեսլականներ և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն»։

ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակմանն ի պատասխան Իրանը փաստացի փակ է պահում համաշխարհային նավթի և գազի տարանցման կարևորագույն ուղի համարվող Հորմուզի նեղուցը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 4-ին 48 ժամ է տվել Թեհրանին՝ բացել Հորմուզը, սակայն Թեհրանը չի ընկրկում։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG