Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա, հաղորդել է Wall Street Journal-ը՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր՝ Վաշինգտոնը լրջորեն բանակցում է Թեհրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ, սակայն եթե շուտով համաձայնության չգան և Հորմուզի նեղուցն անմիջապես չբացվի, ԱՄՆ-ն ամբողջությամբ կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերն ու Խարգ կղզին:

ԱՄՆ նախագահն անցած շաբաթվա սկզբին էր հնգօրյա ժամկետ տվել Իրանին գործարքի գնալու համար՝ սպառնալով հարվածել երկրի էներգետիկ օբյեկտներին, իսկ շաբաթվա վերջին 10 օրով երկարացրել էր այդ ժամկետը:


XS
SM
MD
LG