Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ուկրաինացի մասնագետներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու համար, եթե այդ երկրների առաջնորդները համոզեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնվել մեկամսյա հրադադարի։
Զելենսկին Bloomberg-ին ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժման չորս տարին թույլ է տվել Կիևին կուտակել անօդաչու թռչող սարքերը որսալու եզակի փորձ, որոնցից շատերը իրանական «Շահիդներ» են։ Իրանն այժմ օգտագործում է այդ ԱԹՍ-երը՝ Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի և Սաուդյան Արաբիայի վրա հարձակվելու համար։
«Ես կառաջարկեի հետևյալը. Մերձավոր Արևելքի առաջնորդները հիանալի հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ», - ասել է Զելենսկին։
«Նրանք կարող են խնդրել ռուսներին մեկամսյա հրադադար սահմանել: Հենց որ հրադադար կնքվի մեր լավագույն անօդաչու թռչող սարքերը կուղարկի Մերձավոր Արևելքի երկրներ», -նշել է նա՝ հավելելով՝ հրադադար կարող է հայտարարվել նաև երկու ամսով կամ երկու շաբաթով, որպեսզի Կիևը «կարողանա օգնել Մերձավոր Արևելքի երկրներին պաշտպանել քաղաքացիական բնակչությանը»: