Մատչելիության հղումներ

եթերում Իրանը հայտարարել է՝ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցամաքային հարձակմանը

Գլխավորը՝ համառոտ

10:39 5.3.2026

Իրանում՝ մայրաքաղաք Թեհրանում և Քարաջում պայթյունների ձայներ են լսվում, հաղորդում է տեղական մեդիան:

09:51 5.3.2026

Իրանի զինված ուժերը, շեշտելով, որ հարգում են Թուրքիայի ինքնիշխանությունը, հերքում են, որ որևէ հրթիռ են արձակել նրա տարածքի ուղղությամբ: Այս մասին ասվում է պետական ԶԼՄ-ների կողմից հինգշաբթի տարածած հայտարարության մեջ:

Չորեքշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը Սիրիայի և Իրաքի օդային տարածքով անցնելուց հետո ոչնչացվել Է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածի վրա:

09:41 5.3.2026
Թեհրան, Իրան, մարտի 4, 2026թ.
Թեհրան, Իրան, մարտի 4, 2026թ.

Իրանի առողջապահական գերատեսչության հաղորդմամբ՝ երկրում տուժածների թիվը գերազանցել է 6 հազարը, հարձակման է ենթարկվել 172 քաղաք:

09:13 5.3.2026

Համաշխարհային տնտեսության կայունությունը փորձության է ենթարկվում Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետևանքով, հինգշաբթի հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևան:

Գեորգիևան ասել է, որ հակամարտությունը նոր պահանջներ կներկայացնի ամբողջ աշխարհի քաղաքական գործիչներին, և աշխարհը պոտենցիալ փոփոխությունների երկար ժամանակահատվածում է:

08:49 5.3.2026

Դուբայից այսօր առավոտյան չվերթ է ժամանել Երևան՝ համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի:

Սա Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների մեկնարկից՝ ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո, Դուբայից Երևան ժամանող առաջին չվերթն է:

08:49 5.3.2026

Իրանցի պաշտոնյաների վերջը, որոնք հավակնում են փոխարինել տապալված առաջնորդներին, մահն է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «կշարունակեն առաջ մղել» իրենց ռազմական արշավը մերձավորարևելյան երկրի դեմ։

«Մենք այժմ շատ ուժեղ դիրքում ենք, և նրանց ղեկավարությունը արագորեն անհետանում է։ Յուրաքանչյուր ոք, ով, կարծես, ցանկանում է առաջնորդ լինել, վերջում մահանում է», - ասել է Թրամփը մարտի 4-ին Սպիտակ տանը տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ

08:10 5.3.2026

ԱՄՆ Սենատը 53-47 ձայների հարաբերակցությամբ մերժել է բանաձևը, որը նպատակ ուներ սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ շարունակելու Իրանի դեմ ռազմական գործողությունները առանց Կոնգրեսի հաստատման։


08:10 5.3.2026

Կատարի իշխանությունները մարտի 5-ին հայտարարել են, որ Պարսից ծոցի այս երկրում ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքը տարհանվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Իրանը շարունակում է անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակել՝ ի պատասխան երկրի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ օդային արշավի:

Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ որպես նախազգուշական միջոց մոտակա շենքերի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխել են անվտանգ վայրեր և նրանց տրամադրել համապատասխան կացարան:

07:39 5.3.2026

Պենտագոնը հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի ժամանակ զոհված ևս մեկ սպայի ինքնությունը պարզելու մասին:

Զինծառայող Այովայից 45-ամյա մայոր Ջեֆրի Ռ.Օ ' Բրայենն է։ Նա զոհվել է մարտի 1-ին Քուվեյթի Պորտ Շուայբ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ ևս 5 զինծառայողի հետ միասին:

07:36 5.3.2026

ԱՄՆ պետդեպարտամենտի չարտերային չվերթը Մերձավոր Արևելքից մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ամերիկացիների տուն տեղափոխելով: Պետդեպ-ը նշում է, որ կազմակերպվեն լրացուցիչ չվերթներ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG