Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։

Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ փետրվարի 19-ին Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։

Անցյալ ամիս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ընդունել էին նախաձեռնությանը միանալու առաջարկությունը և Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում ներկա են գտնվել կանոնադրության ստորագրության պաշտոնական արարողությանը։

Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները:


XS
SM
MD
LG