Չնայած Մոսկվայի և Փարիզի միջև վերջերս տեղի ունեցած շփումներին, Ռուսաստանը Ֆրանսիայի կողմից բարձրագույն մակարդակով երկխոսություն վերսկսելու որևէ ցանկություն չի տեսնում։ Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Reuters-ի աղբյուրներն էին հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն անցած շաբաթ Մոսկվա էր ուղարկել իր գլխավոր դիվանագետին։
Կրեմլի խոսնակը նաև ակնարկել է, որ Փարիզից բացի, սակայն, եվրոպական մայրաքաղաքները Մոսկվայի հետ երկխոսություն վերականգնելու մտադրություն չեն հայտնել։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ ցանկանում է եվրոպական գործընկերներին ներգրավել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսման գործընթացում։
«Պուտինի հետ երկխոսությունը պետք է տեղի ունենա չափազանց շատ միջնորդների չներգրավելով, հստակ մանդատով», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը դեռ անցած տարի էր ասել, որ Եվրոպան պետք է կրկին կապ հաստատի Պուտինի հետ, այլ ոչ թե թողնի, որ Միացյալ Նահանգները միայնակ առաջնորդի բանակցությունները՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ ավարտելու համար։