Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ դեռ հույս ունի Իրանի հետ համաձայնության հասնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի համաձայնության հասնել Իրանի հետ՝ այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը կարող է հանգեցնել ավելի լայն հակամարտության։

Փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում Թրամփը, անդրադառնալով Խամենեիի հայտարարությանը, ասել է․ «Իհարկե նա այդպես պիտի ասեր»։ Նրա խոսքով՝ եթե համաձայնություն չլինի, ապա պարզ կդառնա՝ արդյոք Խամենեին ճիշտ էր իր գնահատականներում։

Ավելի վաղ Խամենեին հայտարարել էր՝ Իրանը «կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի կամ կսադրի իրանական ժողովրդին»։

XS
SM
MD
LG