Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին՝ երկաթուղային աղետի կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած երկաթուղայի աղետի կապակցությամբ:

Փաշինյանը ցավակցական հեռագրում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին: Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»:

Երեկ ուշ երեկոյան է տեղի ունեցել Մալագայից Մադրիդ և Մադրիդից Հուելվա ուղևորվող գնացքների դիմահար բախումը։ Երկաթուղայի աղետի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG