Մատչելիության հղումներ

Իսպանիայում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 39-ի


Իսպանիայի հարավում կիրակի երեկոյան տեղի ունեցած երկաթուղայի աղետի զոհերի թիվը հասել է 39-ի։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն՝ հատուկ ընդգծելով, որ զոհերի թիվը «դեռևս վերջնական չէ»։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս պահին Կորդոբա նահանգի հիվանդանոցներում աղետից տուժած 48 մարդ է գտնվում, նրանցից 12-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։

Մալագայից Մադրիդ և Մադրիդից Հուելվա ուղևորվող գնացքների դիմահար բախումը տեղի էր ունեցել երեկ ուշ երեկոյան։ Աղետի պատճառների մասին Իսպանիայի կառավարությունը դեռ չի հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG