Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կայացավ Ռուբիո-Միրզոյան հանդիպումը, հաստատվեց TRIPP-ի վերաբերյալ հայտարարություն


Լուսանկարները՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարները՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Այսօր Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը, Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ Միրզոյանը և Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին։

TRIPP նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Լրագրողների առջև արած կարճ հայտարարությունում Մարկո Ռուբիոն նաև նշել է, որ շարունակելու են «Թրամփի ճանապարհի» ուղղությամբ «կարևոր քայլեր» ձեռնարկել:

Հաստատված հայտարարությունը ըստ պայմանավորվածության կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժամը 17:00-ին։

Վաղը Երևանի ժամանակով ժամը10:00-ին Արարատ Միրզոյանը հանդես կգա մամուլի ասուլիսով. նախարարը կանդրադառնա Համատեղ հայտարարության մեջ արձանագրված հիմնական կետերին և կպատասխանի լրագրողների հարցերին:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG