Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի հարավային շրջանում, հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին:
Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և պայթուցիկ սարքեր ապօրինի պահելու համար:
Շուտով նրանք կբախվեն ամերիկյան արդարադատության ամբողջ ծանրությանը ամերիկյան հողում, հավելել է Բոնդին:
Կեսգիշերն անց ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային: Կարակասը ցնցած մի քանի պայթյուններից որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը «գերեվարվել են ու ինքնաթիռով դուրս բերվել երկրից»: Թրամփը նշել է, որ դա տեղի է ունեցել Վենեսուելային հասցված լայնածավալ հարվածի արդյունքում:
Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարված, այդ երկիրը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, իսկ պաշտպանության նախարարը հայտարարել է, թե «չի հանձնվի և չի բանակցի»:
Ամերիկյան հարվածներից հետո զոհերի ու վիրավորների մասին դեռ պաշտոնական հաստատված տեղեկություն չկա: