Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի նախագահին ու նրա տիկնոջը երկրից դուրս բերելու մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա տիկնոջը ինքնաթիռով դուրս է բերել երկրից:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողությամբ լայնածավալ հարված է հասցրել Վենեսուելային և նրա առաջնորդ, նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ով իր կնոջ հետ միասին գերեվարվել և ինքնաթիռով դուրս է բերվել երկրից», - գրել Է Թրամփը Truth սոցիալական ցանցում:

Այսօր վաղ առավոտից հաղորդումներ կային Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից իրականացվող հարվածների մասին: Երկրում լսվել էին պաթյունների ձայներ: Նախագահը արտակարգ դրություն է հայտարարել:

The Times-ի հետ կարճ հեռախոսազրույցում նախագահ Թրամփը պնդել է, թե «առաքելությունը փայլուն է ավարտվել և եղել է շատ լավ պլանավորված»:

Հարցին, թե արդյոք նա այս գործողությունը սկսելու համար ստացել է Կոնգրեսի հավանությունը, կամ ինչ է սպասվում Վենեսուելային, Թրամփը պատասխանել է՝ այդ մասին կխոսի այսօր ավելի ուշ՝ Մար-ա-Լագոյում իր մամուլի ասուլիսի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG