Դատարանը ևս երեք ամսով երկարացրեց կաշառք ստանալու պաշտոնական կեղծիքի համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը: Նման միջնորդություն ներկայացրեց դատախազը:
Գորիկ Հովակիմյանը ընդգծեց՝ ազատության մեջ Ղուկասյանը կխոչընդոտի գործի քննությանը, կազդի վկաների վրա՝ օգտագործելով իր հեղինակությունն ու ազդեցությունը:
Դատարանն, ըստ էության, հաշվի չառավ պատգամավորների երաշխավորությունը:
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը անօրինական է համարում այս որոշումը:
Նա մեղադրվում է 4 միլիոն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, մեղքը չի ընդունում: Ղուկասյանը դատարանում հայտարարեց, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման: