Մատչելիության հղումներ

Զելենսկին պատրաստ է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել, եթե ԱՄՆ-ը և Եվրոպան ապահովեն անվտանգությունը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել դրանց անվտանգությունը և փոխել Ուկրաինայի օրենսդրությունը, որն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության ժամանակ։

Նախօրեին ԱՄՆ նախագահը Ուկրաինային քննադատել էր պատերազմի պատրվակով նախագահական ընտրություններ չանցկացնելու համար: Politico-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփն ասել էր, որ ժամանակն է ընտրություններ անցկացնել, քանզի ուկրաինացիները պետք է ունենան այդ հնարավորությունը:

«Ես պատրաստ եմ ընտրությունների։ Ավելին, ես խնդրում եմ ԱՄՆ-ին, հնարավոր է՝ մեր եվրոպացի գործընկերների հետ միասին, ապահովել ընտրությունների անվտանգությունը: Այդ դեպքում 60–90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի դրանց», - Զելենսկու խոսքերն է մեջբերում «ՌԲԿ-Ուկրաինան»։

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ կխնդրի ուկրաինական խորհրդարանին անհրաժեշտ փոփոխություններ կատարել օրենքներում։ «Վաղը ես Ուկրաինայում կլինեմ, սպասում եմ գործընկերների և պատգամավորների առաջարկներին և պատրաստ եմ գնալ ընտրությունների», – ասել է Զելենսկին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG