Մատչելիության հղումներ

ԱԹՍ հարվածներ Օդեսայի և Նիկոլաևի շրջաններին, հաղորդվում է 11 վիրավորի մասին


ԱԹՍ հարձակում Օդեսայի վրա, 15-ը մարտի, 2024թ․
ԱԹՍ հարձակում Օդեսայի վրա, 15-ը մարտի, 2024թ․

Ռուսական կողմը մարտի լույս 25-ի գիշերը անօդաչու սարքերով հարվածել է Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի շրջաններին։

«Հակառակորդը հերթական անգամ գրոհային անօդաչու սարքերով հարձակվել է Օդեսայի շրջանի վրա։ Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքը վնասվել է, էլեկտրաէներգիա չկա»,- Տելեգրամի իր էջում գրել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Զոհեր և վիրավորների մասին չի հաղորդվում։

Ըստ ուկրաինական կողմի՝ Նիկոլաևում ԱԹՍ հարվածներից բնակելի շենք և էներգետիկ ենթակառուցվածներ են վնասվել, կա 11 վիրավոր, երկուսը՝ հոսպիտալացվել են։

Ուկրաինայի պաշտպանական ուժերը հայտնել են, որ Նիկոլաևի և Օդեսայի շրջաններում ԱԹՍ հարձակումներ են հետ մղել և «Շահեդ» տիպի չորս անօդաչու թռչող սարք խոցել, իսկ թե առհասարակ քանի ԱԹՍ է եղել, ուկրաինացի զինվորականները չեն հստակեցրել։

Ռուսական կողմն այսօր իր հերթին հաղորդել է Ռոստովի մարզի Նովոչերկասկի էլեկտրակայանում հրդեհի, ինչպես նաև Ռոստովի մարզում ԱԹՍ-ներ խոցելու մասին։

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր Մոսկվան պարբերաբար հերքում է քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները, իսկ ուկրաինական կողմը Ռուսաստանի տարածքներին հարվածների մասին հաղորդումները հիմնականում չի մեկնաբանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG