Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հաղորդել է Նովոչերկասկի էլեկտրակայանում հրդեհի, ինչպես նաև Ռոստովի մարզում ԱԹՍ-ներ խոցելու մասին


Նովոչերկասկի էլեկտրակայանը, 2016թ․
Նովոչերկասկի էլեկտրակայանը, 2016թ․

Մարտի լույս 25-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ռոստովի մարզի Նովոչերկասկի էլեկտրակայանում, հաղորդել է շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը՝ նշելով, որ էլեկտրակայանի ինը էներգաբլոկներից երկուսն անջատվել են։

Տուժածներ չկան, հրդեհի պատճառները պարզվում են։

Ավելի վաղ Նովոչերկասկի բնակիչներն են հայտնել պայթյունների մասին։ "Это Ростов" տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր բաժանորդներին, գրել է տարածաշրջանի վրայով մոտ երկու տասնյակ ԱԹՍ-ների թռիչքների մասին, իսկ ավելի ուշ հաղորդվել է Նովոչերկասկի շրջանի էլեկտրակայանի տարածքում պայթյունների մասին, որից հետո տարածքից ծուխ է բարձրացել, շտապօգնության մեքենաներ են ժամանել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է գիշերը Ռոստովի մարզում ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

«Ազատության» ռուսական ծառայությունը նշում է, որ Նովոչերկասկի էլեկտրակայանը Ռոստովի մարզի ամենամեծ ջերմաէլեկտրակայանն է և Ռոստովի ատոմակայանից հետո հզորությամբ երկրորդը։

Ուկրաինական կողմը Ռուսաստանի տարածքներին հարվածների մասին հաղորդումները հիմնականում չի մեկնաբանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG