Մատչելիության հղումներ

Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար


Նախագահի հրամանագրով՝ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար:

2018-ին դեկտեմբերին ԱԺ պատգամավոր ընտված Պապոյանն ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Նա տնտեսագիտության թեկնածու, դոցենտ է: Տարբեր տարիների նա մի շարք ընկերություններում զբաղեցրել է մարկետինգի բաժնի ղեկավարի, տնօրենի պաշտոնները։

Վահան Քերոբյանն էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատվեց փետրվարի 14-ին։ Նախարարի աթոռը թափուր մնաց կես ամիս։ Քերոբյանը թեև իր հրաժարականի պատճառների մասին չխոսեց, սակայն ասաց, որ նման ցանկություն դեռ տարիներ առաջ էլ է ունեցել։

Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։

Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։

Հրաժարականից հետ, սակայն, Քերոբյանի նկատմամբ էլ մեղադրանք առաջադրվեց, նա ձերբակալվեց, ապա տնային կալանքի ենթարկվեց՝ 2 ամիս ժամկետով։

XS
SM
MD
LG