Մատչելիության հղումներ

Նավալնիի մահվան կապակցությամբ ՌԴ դեսպանը կանչվել է Դանիայի ԱԳՆ


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ՝ Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը կանչվել է այդ երկրի արտգործնախարարություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Փետրվարի 20-ին ինձ կանչել են Դանիայի արտգործնախարարություն` Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ», - ասել է դեսպանը՝ նշելով, որ «մինչև ռուսական կողմի հետաքննության ավարտը, նման քայլերը կարող են դիտվել միայն որպես Նավալնիի մահը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձեր»։

Փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Նավալնին մահացել է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութում՝զբոսանքից հետո։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Նրա մարմինը հարազատներին չեն տալիս՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի հետաքննությունը։ Ընդդիմադիրի համախոհները կարծում են, որ նա սպանվել է, իսկ իշխանությունները փորձում են թաքցնել հանցագործության հետքերը։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, մասնավորապես, Նավալնիի մահվան մեղավորների և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Բորելը նաև ասել է, որ «Պուտինն ու նրա ռեժիմը պատասխանատվության կենթարկվեն Նավալնիի մահվան համար»։

Նավալնիի մահվան կապակցությամբ փետրվարի 17-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպանի խորհրդականը, Հաջորդ օրերին ռուս դիվանագետներին կանչել են նաև Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Էստոնիայի արտգործնախարարություններ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG