Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իրավապահները հետախուզում են Ալեքսեյ Նավալնիի եղբորը


Ռուսաստանի իրավապահները հետախուզում են Օլեգ Նավալնիին՝ փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան բանտում մահացած Ալեքսեյ Նավալնիի եղբորը:

Օլեգ Նավալնիի հետախուզման մասին տեղեկատվությունը հայտնվել է ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների բազայում։ Իրավապահները ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանը փոխանցել են, որ Օլեգ Նավալնիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չեն նշել, թե կոնկրետ որ հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG