Մատչելիության հղումներ

Ալի Ասադովը վերանշանակվեց Ադրբեջանի վարչապետ


Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը հավանություն տվեց Ալի Ասադովին Ադրբեջանի վարչապետի պաշտոնում վերանշանակելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին։

Փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներով հինգերերոդ անգամ վերընտրված նախագահը, օրենքի համաձայն, փետրվարի 14-ին ցրեց կառավարությունը, մինչ նոր կաաբինետի ձևավորումը, նախկին պաշտոնյանները կշարունակեն կատարել իրենց պարտավորությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե նախարարների կաբինետի կազմում մեծ փոփոխություններ չեն սպասվում։ Մամուլը նաև նշում է, որ «կառավարության անդամները հիմնականում վերջերս են նշանակվել իրենց պաշտոններում և լավ են կատարում իրենց առջև դրված խնդիրները»։

Ասադովը Ադրբեջանի վարչապետն է 2019-ի հոկտեմբերից։

XS
SM
MD
LG