Մատչելիության հղումներ

Ալիևը հինգերորդ անգամ ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը


Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնամուտի արարողությունը։

2003 թվականից երկրի նախագահի պաշտոնը հինգերորդ անգամ ստանձնող Ալիևի երդմնակալության արարողությունը կայացել է Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի հատուկ նիստի ընթացքում։

Ալիևը փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ստացել էր քվեների ավելի քան 92 տոկոսը։

Երեկ ընտրությունների արդյունքները պաշտոնապես հաստատվել էին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի կողմից։

Ադրբեջանական օրենսդրության համաձայն, նախագահի երդմնակալությունից հետո երկրի կառավարությունն ամբողջ կազմով պետք է հրաժարական տա, որից հետո նախարարական նոր կաբինետ կձևավորվի։

XS
SM
MD
LG