Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն շտապ հոսպիտալացվել է Հռոմում: Բժիշկները նրա մոտ պերիկարդիտ՝ սրտակրանքի (սիրտը շրջապատող արտաքին լորձաթաղանթի) բորբոքում են կասկածում:
Նախարարը երեկ երեկոյան ինքնուրույն է ժամանել շտապօգնության հիվանդանոց՝ ասելով, որ սուր ցավեր ունի կրծքավանդակի շրջանում:
60-ամյա նախարարն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, ախտորոշումը ճշտվում է։
Կրոզետոն վարչապետ Ջորջա Մելոնիի ամենամոտ գործընկերներից է։ Նա համարվում է Իտալիայի կառավարության առանցքային դեմքերից մեկը։