Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են, հաղորդում են պետական լրատվամիջոցները:
Բախումները տեղի են ունեցել կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև:
Սպանվածներից երեքը քաղաքացիական անձինք էին, իսկ չորրորդը բանակի զինծառայող, հայտնել է SANA պետական լրատվական գործակալությունը:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՍԴՈւ-ն շարունակել է «էսկալացիան»՝ թիրախավորելով Հալեպի բանակային դիրքերն ու բնակելի շրջանները:
ՍԴՈ--ն հերքում է իր պատասխանատվությունը՝ նշելով, որ զոհերի պատճառը Դամասկոսի կառավարության հետ կապված խմբավորումների կողմից «անխնա» հրետանային և հրթիռային գնդակոծություններն են: