Մատչելիության հղումներ

Բելգորոդի շրջանի Ռժևկա գյուղի գնդակոծության հետևանքով 5 մարդ է տուժել


Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկով, արխիվ
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկով, արխիվ

Ուկրաինային սահմանակից ռուսաստանյան Բելգորոդի շրջանի Ռժևկա գյուղի գնդակոծության հետևանքով հինգ մարդ է տուժել, հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

Պաշտոնյայի խոսքով՝ տուժածներից մեկի վիճակը ծանր է։

Գլադկովի տեղեկություններով՝ արկերի բեկորներից վնասվել են երկու մասնավոր բնակելի շենքեր, ինչպես նաև մեկ մարդատար ավտոմեքենա։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել Ռժևկայի գնդակոծությունը, տեղեկության անկախ հաստատում չկա:

XS
SM
MD
LG