Մատչելիության հղումներ

The Insider. Չնայած պատժամիջոցներին՝ շարունակվում է դիպուկահար զենքի մատակարարումը Իտալիայից Ռուսաստան


Չնայած պատժամիջոցներին՝ իտալական Beretta և CD Europe S.R.L ընկերությունները շարունակում են դիպուկահար հրացաններ, ատրճանակներ և զինամթերք մատակարարել Մոսկվային, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով The Insider-ի և IrpiMedia-ի հետաքննությունը։

Beretta-ի արտադրած զենքի և զինամթերքի արտահանումը Ռուսաստան, ըստ քննիչների, տեղի է ունենում ռուս գործարար Միխայիլ Խուբուտիային պատկանող ընկերությունների միջնորդությամբ։

Նշվում է, որ Խուբուտիայի զենքի բիզնեսի խոշորագույն ընկերություններից մեկը Russian Eagle-ն է, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է Beretta հոլդինգին: Ըստ լրագրողների՝ հենց այս դուստր ձեռնարկության միջոցով են եվրոպացիներն իրենց զենքերը մատակարարում Ռուսաստանին։ Նշվում է, որ մատակարարման շղթայում ներգրավված է նաև միջնորդ ընկերություն Թուրքիայից։

XS
SM
MD
LG