Մատչելիության հղումներ

Սողանքներ Վրաստանի արևմուտքում


Վրաստանի արևմուտքում անցած գիշեր տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս հինգն անհետ կորել են, հաղորդում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ այս պահին Ներգեեթի գյուղի մոտ ընթացող որոնողական աշխատանքներին ավելի քան 200 փրկարար է մասնակցում։

Ավելի վաղ Խարագուլի գյուղի մոտ տեղի ունեցած մեկ այլ սողանքի պատճառով դադարեցվել էր գնացքների երթևեկությունը Թբիլիսիի և Բաթումիի միջև։

Նախօրեին ևս մեկ սողանք էր տեղի ունեցել Աջարիայի լեռնային հատվածում՝ երկու մարդու մահվան պատճառ դառնալով։

XS
SM
MD
LG