Մատչելիության հղումներ

Պակիստանում հարձակման հետևանքով առնվազն 10 ոստիկան է սպանվել


Պակիստանի հյուսիս-արևմուտքում փետրվարի լույս 5-ի գիշերը տասնյակ զինված անձինք հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, սպանել առնվազն 10 ոստիկանի, ևս վեցը վիրավոր է, հաղորդում է «Ազատության» Radio Mashaal-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Անվտանգության ուժերի և զինված անձանց միջև, ովքեր նաև նռնակներ են կիրառել, փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Դարաբանի փոխոստիկանապետ Մալիք Անես ուլ Հասանն ասել է, որ անվտանգության ուժերն այժմ փնտրում են հանցագործներին:

Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Հարձակումները տեղի են ունեցել փետրվարի 8-ին նշանակված համընդհանուր ընտրություններից ընդամենը երեք օր առաջ։ Վերջին շրջանում բռնությունների աճը թեև իշխանությունների շրջանում անվտանգության մտահոգություններ է առաջացրել, սակայն Պակիստանի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրությունները կանցկացվեն նախատեսվածի համաձայն:

Կենտրոնական իշխանությունները հայտնել են, որ հազարավոր ուժայիններ և ոստիկաններ կտեղակայվեն՝ Պակիստանում ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG