Մատչելիության հղումներ

Առաջին թուրք տիեզերագնացի վերադարձը Երկիր մի քանի օրով հետաձգվում է


ԱՄՆ - Dragon տիեզերանավի արձակումը, Կանավերալ հրվանդան, Ֆլորիդա, 18-ը հունվարի, 2024թ.
ԱՄՆ - Dragon տիեզերանավի արձակումը, Կանավերալ հրվանդան, Ֆլորիդա, 18-ը հունվարի, 2024թ.

Dragon տիեզերանավով Axiom-3 անձնակազմի վերադարձը միջազգային տիեզերակայանից հետաձգվել է մինչև փետրվարի 5-ը՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Axiom-3 անձնակազմի չորս անդամներից մեկը Թուրքիայի առաջին տիեզերագնաց Ալպեր Գեզերավջին է:

SpaceX ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ փորձագետները կշարունակեն մշտադիտարկել եղանակային պայմանները վայրէջքի անվտանգությունն ապահովելու համար:

Dragon-ը հունվարի 18-ին տիեզերք է արձակվել է SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով՝ Քենեդու տիեզերական կենտրոնից: Գեզերավջիից բացի Axiom-3 անձնակազմի անդամներն են Մայքլ Լոպես-Ալեգրիան (ԱՄՆ), Վալտեր Վիլադեյը (Իտալիա) և Մարկուս Վանդտը (Շվեդիա):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG