Մատչելիության հղումներ

Առաջին թուրք տիեզերագնացն ուղևորվեց տիեզերք


ԱՄՆ-ից SpaceX ընկերության հրթիռով առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավիչն, Axiom Space-3 առաքելության շրջանակներում, ուղևորվել է Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։

Ըստ Anadolu գործակալության՝ Falcon 9 հրթիռը հաջողությամբ արձակվել է հունվարի 18-ին Ֆլորիդայից՝ Քենեդիի տիեզերական կենտրոնից։

Axiom Space-3 առաքելության կազմում են նաև առաքելության տնօրեն Մայքլ Լոպես-Ալեգրիան, որը ներկայացնում է Միացյալ Նահանգները և Իսպանիան, օդաչու Վալտեր Վիլադեյը՝ Իտալիայի ռազմաօդային ուժերից և Մարկուս Վանդտը՝ Շվեդիայից, որը ներկայացնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը։

ՄՏԿ-ի հետ միացումը նախատեսված է հունվարի 20-ին:

Առաքելությունը ուղեծրային կայանում կմնա մոտ երկու շաբաթ և կանցկացնի մոտ 30 գիտափորձ՝ Թուրքիայի Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրիդի (TÜBİTAK), Axiom Space-ի և ՆԱՍԱ-ի աջակցությամբ։

Թռիչքը նախատեսված էր հունվարի 17-ին, սակյան SpaceX-ը մեկ օրով հետաձգեց՝ վերջնական ստուգումների նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG