Մոլդովայի դիվանագիտության ղեկավար Նիկու Պոպեսկուն այսօր, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է իր հրաժարականի մասին։
«Ես հաջողությամբ կատարել եմ կիսամյակի սկզբում առաջադրված խնդիրները, և այս փուլում ինձ ընդմիջում է հարկավոր»,- ըստ «Ազատության» մոլդովական ծառայության՝ պարզաբանել է Պոպեսկուն։
Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։ Նրա պաշտոնավարման ընթացքում Մոլդովային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվեց (2022-ի հունիս), իսկ 2023- դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարեց, որ Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ կսկսի։
Ըստ Մոլդովայի կառավարության՝ Պոպեսկուն կփոխարինի խորհրդարանի փոխնախագահ, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավոր Միհայ Պոպսոյը։