Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի ՌԴ-ի հետ հնարավոր պատերազմին․ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ


ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի առաջիկա երկու տասնամյակում Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին, ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը:

«Մենք պետք է գիտակցենք՝ այն փաստը, որ մենք խաղաղության մեջ ենք, ինքնին երաշխավորված չէ: Եվ այդ պատճառով մենք [ՆԱՏՕ-ի ուժերը] պատրաստվում ենք Ռուսաստանի հետ հակամարտության»,- ասել է Բաուերը:

Նրա խոսքով՝ դաշինքը պետք է ավելի պատրաստ լինի հնարավոր սպառնալիքներին։

«Պետք է նաև մշակվի այնպիսի համակարգ, որը, եթե բանը հասնի պատերազմին, կընձեռի ավելի մեծ թվով մարդկանց ծառայության կանչելու հնարավորություն»,- ընդգծել է նա:

Բաուերի փոխանցմամբ, հակամարտությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ կլինի ստեղծել համապատասխան արտադրական բազա, որը թույլ կտա բավական արագ զենք և զինամթերք արտադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG