Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն վերջին 40 տարում Եվրոպայում ամենախոշոր զորավարժությունները կանցկացնի


ՆԱՏՕ-ի ուժերն այս ամիս, վերջին 40 տարվա ընթացքում, Եվրոպայում ամենախոշոր զորավարժությունները կանցկացնեն։

Դրանց կմասնակցեն Հյուսիսատլանտյան ռազմական դաշինիքի անդամ երկրների և Շվեդիայի մոտ 90 հազար զինվորականներ, վարժանքներում կներգրավվի ցամաքային, օդային, ծովային ռազմատեխնիկա։

Զորավարժությունները տեղի կունենան Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում։ Վարժանքների ընթացքում դաշինքը ցույց կտա եվրաատլանտյան գոտին ամրապնդելու իր կարողությունը՝ Հյուսիսային Ամերիկայից ուժեր տեղափոխելով Ատլանտյան օվկիանոսով, Reuters-ը մեջբերում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլիին:

Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժումից հետո՝ անցած տարի ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անցկացրել են Եվրոպայում դաշինքի պատմության մեջ ամենամեծ օդային զորավարժությունները։

Արևմուտյան առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտավախություն են հայտնել, որ Ուկրաինայում հաջողելու դեպքում Ռուսաստանը կարող է հարձակվել դաշինքի երկրներից մեկի վրա։ Մոսկվան հերքում է նման ծրագրերը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ պատերազմի «պատճառ» կամ «շահագրգռվածություն» չունի։

XS
SM
MD
LG