Մատչելիության հղումներ

Կայացել են Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսային բանակցությունները


Արխիվ
Արխիվ

Այսօր կայացել են Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հեռախոսային բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ նախարարները զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված կացությանը:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վճռականորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ մի խումբ երկրների կողմից՝ Եմենին հասցված հարվածները», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Լավրովն ու Աբդոլահիանը հանդես են եկել Գազայի հատվածում հրադադարի անհապաղ հաստատման, ինչպես նաև անկլավ՝ մարդասիրական բեռների անխափան մատակարարման օգտին՝ խաղաղ բնակչությանը շուտափույթ աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG