Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարարը ժամանել է Կիև


Երկու օր առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Ստեֆան Սեժուրնեն այսօր առավոտյան ժամանել է Կիև։

Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Փարիզը «մտադիր է Ուկրաինային երկրաժամկետ աջակցություն ցուցաբերել»։

«Խոսքը թե՛ տնտեսական, թե՛ ռազմական և թե՛ մարդասիրական ոլորտներում աջակցության մասին է», - հայտարարել է Սեժուրնեն։

Նախարարի խոսքով՝ առաջիկայում մի շարք ֆրանսիացի պաշտոնյաներ կայցելեն Կիև՝ «ուկրաինական կողմի կարիքները գնահատելու նպատակով»։

XS
SM
MD
LG