Մատչելիության հղումներ

Չեխիան և Ֆրանսիան համոզված են, որ պետք է շարունակել օգնել Ուկրաինային


Պետր Պավելը և Էմանյուել Մակրոնը, Փարիզ, 20 դեկտեմբերի, 2023թ.
Պետր Պավելը և Էմանյուել Մակրոնը, Փարիզ, 20 դեկտեմբերի, 2023թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Ելիսեյան պալատում ընդունել է Չեխիայի նախագահ Պետր Պավելին, որը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա։

Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների փոխհարաբերությունները և ընդգծել են, որ անհրաժեշտ է շարունակել օգնություն տրամադրել Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարող Ուկրաինային:

Օրակարգում նաև ատոմային էներգիայի թեման է: Պետր Պավելը մտադիր է հանդիպել փոքր մոդուլային ռեակտորներ նախագծող ֆրանսիական ընկերությունների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG