Մատչելիության հղումներ

Հասանով․ «Ադրբեջանական բանակը շարունակելու է վերափոխվել թուրքական մոդելով»


«Ադրբեջանական բանակը Թուրքիայի Զինված ուժերում կիրառվող մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվելու են», - այսօր Բաքվում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

«Ադրբեջանի բանակը թուրքական մոդելին ադապտացնելու ուղղությամբ արդեն իսկ մի շարք բարեփոխումներ իրականացվել են», - կադրային խնդիրներին նվիրված հավաքի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

XS
SM
MD
LG