Մատչելիության հղումներ

Նուման Քուրթուլմուշ. «Թուրք-ադրբեջանական կապերը ռազմավարական բնույթ են կրում»


Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշ, արխիվ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշ, արխիվ

«Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն այսօր Բաքվում հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կապերը ռազմավարական բնույթ են կրում:

Նա ընդգծել է, որ երկու երկրները մշտապես փոխադարձաբար միմյանց սատարում են և ապագայում էլ այդպես կգործեն:

Քուրթուլմուշը Բաքվում այցելել է «Շեհիդների ծառուղի» և Ադրբեջանում թուրք զինծառայողների հիշատակին կառուցված հուշահամալիր:

«Թրենդ»-ը նշում է, որ Թուրքիայում մայիսին տեղի ունեցած ընտրություններից հետո բարձրաստիճան ղեկավարներն առաջին այցերը կատարում են« Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն» {ճանաչված է միայն Անկարայի կողմից} և Ադրբեջան:

Այսօր նախագահ Իլհամ Ալիևն իր նստավայրում ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG