Կիևում հայտնաբերվել են Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Օլգա Կոլինկոյի և նրա դստեր՝ Յարոսլավայի դիերը, հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրը։
Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են երկու կանանց մահվան պատճառները։
Կանանց մարմինների վրա բռնույթան հետքեր չեն եղել, նրանց բնակարանները ներսից կողպված են եղել: Նախնական տվյալներով՝ մայրն ու դուստրը մահացել են տարբեր ժամանակներում՝ Օլգա Կոլինկոն մոտ երկու ամիս առաջ, դուստրը՝ մոտ երեք շաբաթ առաջ։
«Ազատության» ռուսական ծառայությունը նշում է, Օլգա Կոլինկոն 1993-ից 2005 թվականների ընթացքում երկու անգամ զբաղեցրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, իսկ 2001-2003 թվականներին նա ղեկավարել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն, այդ տարիներին Ուկրաինայի նախագահն էր Լեոնիդ Կուչմանը։