Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ Արևմտյան ռազմական շրջանի ֆինանսական բաժնի պետին մահացած են գտել


ՌԴ ՊՆ Արևմտյան ռազմական օկրուգի շենքը
ՌԴ ՊՆ Արևմտյան ռազմական օկրուգի շենքը

Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Ռուսաստանի պաշտպանության նախարարության Արևմտյան ռազմական շրջանի ֆինանսական բաժնի պետ Մարինա Յանկինային, հայտնում են «Ֆոնտանկան» և «Կոմերսանտը»։

Յանկինայի մահվան փաստը հաստատել է Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի մարմինը հայտնաբերվել է երեկ առավոտյան՝ իր բնակարանի պատուհանի տակ։

Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն, քննիչները որպես հիմնական վարկած են դիտարկում ինքնասպանությունը։

Իրավապահ մարմնինները դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG