Մատչելիության հղումներ

Տաջիկ գործարար Դոդոխանովին և նրա ընտանիքին մահացած են գտել Սաուդյան Արաբիայում


Սգավորները Դուշանբեում Բախտիյար Դոդոխանովի տանը
Սգավորները Դուշանբեում Բախտիյար Դոդոխանովի տանը

Տաջիկ հայտնի գործարար Բախտիյար Դոդոխանովին և նրա ընտանիքին՝ կնոջը, 8 ու 12 տարեկան տղաներին մահացած են գտնել Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքում:

Դոդոխանովի ծնողները «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությանը ասել են, որ մարտի 6-ին սպասում էին նրանց վերդարձին, սակայն երբ նրանք նախատեսված օրը չեն վերադարձել՝ կապվել են Դուշանբեում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հետ: Դեսպանատնից ասել են, որ Դոդոխանովին և նրա ընտանիքին Մեդինայում մահացած են գտել: Որևէ այլ մանրամասներ այս պահին հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG