Թեհրանը և Բաքուն կազմել են Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման ճանապարհային քարտեզը, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ ճեպազրույցում ամփոփեով երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքները:
«Այս հանդիպումը երկու երկրների ջանքերի մի մասն է՝ հարաբերությունների գործընթացում մնացած հարցերը լուծելու և Իրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված հարցերում։ Մինչ օրս գործընթացը դրական է: Մշակվել է ճանապարհային քարտեզ Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար, և ջանքերը հաջողությամբ շարունակվել են», - ասել է խոսնակը:
Նրա փոխանցմամբ, Իրանը և Ադրբեջանը վերջին շրջանում հաջողությամբ համագործակցում են նաև այլ ոլորտներում, մասնավորապես, առևտրում: