Մատչելիության հղումներ

Քանանի․ «Իրանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման մեղավորը սիոնիստներն են»


Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր, Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Իսլամական հանրապետության և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացման մեղավորը Իսրայելն է։

«Իրանն ու Ադրբեջանը թշնամիներ ունեն, մասնավորաբար, սիոնիսատական վարչակազմը։ Այն ցանկանում է, որ մեր երկու երկրներն ու ժողովուրդները բնականոն հարաբերությունները չունենան», - IRNA գործակալության փոխանցմամբ նշել է Քանանին։

«Իրանի ցանկությունն է փոխադարձ շահերի և հարգանքի վրա խարխսված բարեկամական հարաբերությունների հաստատումը», - նշել է Քանանին՝ հավելելով, որ, Թեհրանում հասկանում են, որ «որոշ մարդիկ ցանկանում են օգտվել երկու երկրների միջև առկա տարաձայնություններից։ Դա է պատճառը, որ մենք փորձում ենք հաղթահարել այդ տարաձայնությունները դիվանագիտական նախաձեռնությունների միջոցով՝ այդ նպատակով քաղաքական և դիվանագիտական քայլերի դիմելով»։

XS
SM
MD
LG