Մատչելիության հղումներ

Իշխանամետ հաղորդավար Սոլովյովի դուստրը դեմ է ԼԳԲՏ համայնքի հարցով ՌԴ գերագույն դատարանի որոշմանը


Վլադիմիր Սոլովյով
Վլադիմիր Սոլովյով

Ռուսաստանցի իշխանամետ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դուստրը՝ Եկատերինա Սոլովյովան դեմ է արտահայտվել ԼԳԲՏ համայնքը ծայրահեղական ճանաչելու Ռուսաստանի գերագույն դատարանի որոշմանը։

«Գոյություն չունեցող անվնաս կազմակերպությունները ճանաչում ենք ծայրահեղական, իսկ «Համաս»-ին ընդունելություն կազմակերպում Կրեմլում։ Նույնիսկ Օրուելը կզզվեր գերհագեցվածությունից։ Հիշեցնեմ, որ ընտանեկան բռնության համար մենք միայն տուգանքներ ունենք»,- գրել է նա սոցցանցում։

The Insider պարբերականը նշում է, որ Եկատերինա Սոլովյովան նաև դեմ է հանդես եկել Ուկրաինայի պատերազմին, կոչ է անում պաշտպանել մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիներին, ֆեմինիստական ներկայացումներ է կազմակերպում։ Ընդ որում նա ապրում է Մոսկվայում։

XS
SM
MD
LG