Մատչելիության հղումներ

Ծանր մարտերը Գազայում շարունակվում են․ Reuters


Ծանր մարտերը Գազայում շարունակվում են, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ Իսրայելի զինված ուժերը վերսկսել են մարտական գործողությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի դեմ՝ վերջինիս մեղադրելով ժամանակավոր զինադադարը խախտելու համար։

Զինադադարը պետք է ավարտվեր այսօր առավոտյան ժամը 7-ին, սակայն դրանից մեկ ժամ շուտ Իսրայելը հաղորդեց, որ վաղ առավոտյան Գազայից արձակված հրթիռ է խոցել։ «Համաս»-ից այս հայտարարությանն արձագանք դեռ չի եղել։

Յոթնօրյա հրադադարը, որը սկսվել էր նոյեմբերի 24-ին, երկու անգամ երկարաձգվեց։ Գազայում պահվող տասնյակ պատանդներ փոխանակվեցին հարյուրավոր պաղեստինցի գերիների հետ, դյուրացվեց մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված։

XS
SM
MD
LG